Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Գինին և առողջությունը

Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն: Եվ հարցին, թե պե՞տք է օգտագործել գինի և այն կօգնի՞ պահպանել առողջությունը՝ միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Դա կախված է տվյալ օրգանիզմի վիճակից և տվյալ անհատի ինքնավերահսկման աստիճանից:

Բացի գինու օգտակար քանակը ճշտելուց, շատ կարևոր է նաև նրա որակի խնդիրը: էժանագին, կասկածելի արտադրության գինին կարող է անգամ վնասակար լինել: Տեղին է հիշել Գյոթեի խոսքը. «Կյանքը չափազանց կարճ է՝ վատ գինի խմելու համար»:

Հին հույները գիտեին, որ գինին հիանալի հականեխիչ է, որն օգտակար է վիրավորներին և՛ խմելու, և՛ արտաքին օգտագործման համար:  Իսկ խմելու ջրին մի փոքր գինի ավելացնելը ջրի հակավարակիչ լավագույն միջոցն է:

Եվրոպայում գինու օգտակարության մասին հայտնի դարձավ ավելի ուշ՝ վաղ միջնադարում, երբ այն օգտագործվում էր նաև ժանտախտի բուժման ժամանակ:  Այն դեռևս չէր դիտվում որպես «գինու թերապիա», այլ լավ արդյունքը բացատրվում էր գինու մոգական հատկություններով:

Գինով բժշկությունը և գինու օգտագործումը բժշկական նպատակով անվանեցին էնոթերապիա: Այն մեծ տարածվածություն ստացավ հատկապես այնպիսի գինու արտադրությամբ զբաղվող երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան:

Հայտնի ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս Լուի Պաստերը գինու մասին արտահայտվել է որպես «ամենաառողջ և ամենահիգիենիկ ըմպելիքի»:

Կարծիք կա, որ օրական մեկ բաժակ գինին օրգանիզմը հագեցնում է բոլոր անհրաժեշտ էլեմենտներով: Ֆրանսիայում ակտիվորեն օգտագործվում է Էյլոյի աղյուսակը, որը տեղեկատու է տարբեր հիվանդությունների ժամանակ գինու օգտագործման վերաբերյալ:


Գինին պարունակում է մեծ թվով միկրոէլեմենտներ (կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, յոդ, կոբալտ), վիտամիններ (C, B խմբի, PP և այլն), թթուներ, ալդեհիդներ, ավտոցիաններ՝ հակաբակտերիալ հատկությամբ, և այլ օգտակար նյութեր:  Գինին չի զիջում, անգամ գերազանցում է հանքային ջրերին, նույնիսկ իր բնական ռադիոակտիվությամբ:

Մաքուր բնական գինին արդյունավետ պայքարում է սալմոնելայի, կոլիբակտերիայի դեմ, գինու մեջ ոչնչանում են մալարիայի, խոլերայի, տիֆի, տուբերկուլոզի և դիզինտերիայի հարուցիչները:

Անցյալ դարի 20-ական թվականներին Ղրիմում տարածված էր դիզինտերիան, և դեղորայքի պակասի պայմաններում հարյուրավոր կյանքեր փրկվեցին գինու շնորհիվ, որը կանոնավոր օգտագործվում էր ջրի հետ խառնած, 2/3 հարաբերակցությամբ:

Վաղուց հայտնի փաստ է, որ գինեգործական շրջանների բնակիչները մի քանի անգամ ավելի քիչ են ենթակա համավարակների:

Գինին իր հակաբակտերիալ հատկությունը պահպանում է նաև ջրի հետ խառնած` 1/1 հարաբերակցությամբ (հենց այդպիսի ըմպելիք է առաջարկում ներկայիս բժշկությունը համավարակների ժամանակ): Գինու հակավարակիչ հատկությունը պայմանավորված է ո՛չ միայն նրա մեջ առկա սպիրտով (ջրով բացված վիճակում սպիրտի քանակը գինու մեջ չափազանց քիչ է):  Գիտնականների կարծիքով գինու օգտակար հատկությունները պայմանավորված են նրա մեջ պարունակվող դաբաղող նյութերի և գունանյութերի քայքայման արդյունքում առաջացող նյութերով:

Գինու օգտագործումն օգնում է նաև մրսածական հիվանդությունների, գրիպի, բրոնխիտի ժամանակ: Նման դեպքերում ժողովրդական հայտնի միջոց է գլինտվեյնը, որը տաք ըմպելիք է` պատրաստված կարմիր գինուց, համեմունքներից և այլ հավելումներից:

Գինին նաև բարձրացնում է օրգանիմի դիմադրողականությունը վարակների՝ գրիպի, հեպատիտ A-ի և այլ վարակների նկատմամբ:

Գինու հատկություններն օգնում են ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ: Կարմիր գինին հատկապես արդյունավետ է խոցերի, սպիների դեպքում: Կարմիր գինիներ խորհուրդ են տրվում օգտագործել սակավարյունությունների ժամանակ, պորտվեյնը՝ հյուծվածության դեպքում, վերմուտները, շամպայնը՝ փսխումների և տենդի ժամանակ:

Գինին նաև հիանալի միջոց է հիվանդությունների կանխարգելման համար:

Գինին կարելի է համարել երիտասարդության էլիքսիր: Իմաստուն բուրգունդցիները գինին անվանել են «ծերունիների կամ ծերության կաթ»:

Մաքուր գինին բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, վերականգնում է կենսական ուժերը, լավացնում նյութափոխանակությունը, կանխում է աթերոսկլերոզի զարգացումը, դանդաղեցնում է բջիջների ծերացումը, կանխում քաղցկեղային բջիջների աճը, իջեցնում արյան մեջ խոլեսթերինի մակարդակը: Կարմիր գինին, ասես, լվանում է անոթները:

Սպիտակ, հատկապես կիսաչոր գինիները բարձրացնում են անոթների էլաստիկությունը, կարգավորում սրտի գործունեությունը, իջեցնում թրոմբների, ինֆարկտի առաջացման վտանգը, իսկ շամպայնը լավացնում է թոքերի օդափոխությունը: Եվ, վերջապես, ցանկացած բնական գինի օրգանիզմը մաքրում է տոքսիններից և շլակներից:

Գինեգործությամբ զբաղվող շրջաններում նաև հայտնի է «միջերկրածովյան ֆենոմենը», այդ տարածքներում քիչ են հիվանդանում սիրտ-անոթային հիվանդություններով, ճարպակալմամբ, մարսողության խանգարումներով, հիպերտոնիայով, միներալ նյութերի շնորհիվ գինին նաև կանխում է կոտրվածքները և ոսկրային համակարգի հիվանդությունները:

Տարածված կարծիք կա, որ գինին բարձրացնում է զարկերակային ճնշումը, բայց դա ճիշտ չէ, ճնշումը կարող է բարձրանալ միայն միանգամից մոտավորապես 3 գավաթ գինի խմելու դեպքում:

Գինին տոնուսավորող է, հակասթրեսային, հակաալերգիկ, մանրէասպան, դիուրետիկ:

Ավելի գերադասելի է կարմիր գինու օգտագործումը, որի պատրաստման ժամանակ օգտագործվում է նաև խաղողի կեղևը:

Գինու օրվա քանակը պետք է որոշվի անհատական` հաշվի առնելով օրգանիզմի վիճակը: Միջին քանակը կանանց համար  օրական 1-2 գավաթ չոր գինին է, տղամարդկանց համար՝ 3 գավաթը:

Որոշ սննդաբաններ խորհուրդ են տալիս գինին նոսրացնել ջրով`1/2 հարաբերակցությամբ և խմել օրվա ընթացքում ջրի, թեյի, սուրճի  փոխարեն:


Նախքան գինիով թերապիա սկսելը անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Պետք է խմել գիտակցված, ինչպես ֆրանսիացիներն են ասում. «Գինին բուժում է բոլոր հիվանդությունները՝ ալկոհոլիզմից բացի»:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ